- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք թթվասերը, փխրեցուցիչը, կակաոն ու ալյուրը և կրկին լավ հարում։
- Խմորը մեծ և փոքր մասերի ենք բաժանում։ Փոքր խմորը դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե։
- Հանում ենք ձևամանից և հովացնում։ Թխում ենք երկրորդ խմորը։
- Պատրաստում ենք կրեմը։ Թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։
Առաջին շերտը կրեմապատում ենք։
- Վրան մուրաբա ենք լցնում։
- Երկրորդ շերտը հովացնում ենք և խորանարդիկների բաժանում։
- Խորանարդիկները թաթախում ենք կրեմի մեջ և դնում շերտի վրա։
- Լցնում ենք մուրաբան։
- Մնացած խորանարդիկները նույնպես թաթախում ենք կրեմի մեջ և բրգաձև շարում։
- Պատրաստում ենք ջնարակը։ Բոլոր բաղադրիչները մարմանդ կրակին հալեցնում ենք։
- Լցնում ենք տորթի վրա։
- Ահա և վերջ։
Շոկոլադե տորթ , որի համից չեք կշտանա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ, խնդրում եմ նշեք ինչ թթվասեր եք օգտագործում, ես մի քանի անգամ փորձել եմ թթվասերով կրեմ պատրաստել բայց թուլանում ջուր են դառնում
Լիլիթ ջան, փորձեք բարձր յուղայնությամբ թթվասեր վերցնել, շատ լավ կստացվի 🙂