- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Մասկարպոնեով տորթ
Բաղադրիչներ
- Առաջին շերտի համար՝
- թխվածքաբլիթ - 150 գր
- կոնֆետ Ferrero Rocher - 4 հատ
- կարագ - 75 գր
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 225 գր
- շաքարավազ - 50 գր
- վանիլին - 1 պտղունց
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
- կոնֆետ Ferrero Rocher - 4 հատ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք առաջին շերտը։ Թխվածքաբլիթներն ու կոնֆետները լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում։ Ավելացնում ենք կարագն ու կրկին հարում։ Զանգվածը լցնում ենք 24 սմ տրամագծով ձևամանի մեջ, հարթեցնում ենք և տեղափոխում սառցարան։
Պատրաստում ենք կրեմը։ Մասկարպոնեն խառնում ենք շաքարավազի և վանիլինի հետ։ Առաջին շերտը հանում ենք սառցարանից և վրան լցնում կրեմի ¾ մասը։ Կոնֆետները 2 մասի ենք բաժանում, շարում և լցնում մնացած կրեմը։ 8 ժամով տեղափոխում ենք սառնարան։
- 100 մլ սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին հալեցնում և հովացնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք մնացած սերուցքն ու հարիչով հարում։ Կրեմը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և ձևավոր լցնում տորթի վրա։
- Վերցնում ենք թեյի գդալն ու կրեմը մի փոքր սեղմում։
- Ահա և վերջ։
Համեղ տորթ պատրաստելու ժամանակն է ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: