- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Մանդարինով կեքս
Բաղադրիչներ
- մանդարին - 3 հատ
- ալյուր - 120 գր
- չիր - 120 գր (ըստ ճաշակի)
- կարագ - 150 գր
- եղեգնաշաքար - 115 գր
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- կոնյակ - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չրերը եռացնում ու չորացնում ենք, այնուհետև ավելացնում ենք կոնյակն ու այդպես թողնում 1 ժամ։ Մանդարինները կեղևազրկում ենք, մասերի բաժանում և նույնպես թողնում 1 ժամ։
Տապակի մեջ լցնում ենք 20 գր կարագ, 1 ճ/գդ շաքարավազ և հալեցնում, ավելացնում ենք մանդարինները և 2 րոպե տապակում։ Մանդարինները դատարկում ենք ամանի մեջ և նույն թավայի մեջ տապակում չրերը, մինչև կոնյակն ամբողջությամբ գոլորշիանա։
- 130 գր կարագը լավ հարում ենք 115 գր եղեգնաշաքարի հետ, հատ առ հատ ավելացնում ենք ձվերը, լցնում ալյուրը, փխրեցուցիչը, չրերը և զանգվածը լավ խառնում ենք։
- Ձևամանը կարագապատում ենք, ալյուր ցանում և լցնում խմորի մի մասը։
- Շարում ենք մանդարինները։
- Այնուհեըև լցնում ենք խմորի մյուս մասն ու կրկին մանդարիններ շարում։ Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 60 րոպե։
- Զարդարում ենք ըստ ճաշակի և մատուցում։
Այս անգամ պատրաստեցինք մանդարինով կեքս 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: