- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Կակաչի սերմով և բալով պիրոգ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- կոճապղպեղ (имбирь) - 0,5 թ/գդ
- հիլ(кардамон) - 0,5 թ/գդ
- դարչին - 0,5 թ/գդ
- ձու - 1 հատ
- թթվասեր - 1 ճ/գդ
- Միջուկի համար՝
- կակաչի սերմ(мак) - 150 գր
- կաթ - 250 մլ
- ընկույզ - 70 գր
- շաքարավազ - 100 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- Բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- Ինչպես համար՝
- բալ - 650 գր (սառեցրած)
- ջուր - 200 մլ
- շաքարավազ - 200-300 գր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 2 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, աղը, փխրեցուցիչը, համեմունքները, սառը կարագը և 100 գր շաքարավազը ձեռքով խառնում ենք։ Ավելացնում ենք 1 ձուն ու թթվասերը, խմոր ենք հունցում, գնդում ենք և տեղափոխում սառնարան, մինչև պատրաստենք միջուկը։
- Սառեցրած բալը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում 1 բաժակ ջուր, 200-300 գր շաքարավազ և եռացնում ենք։ Այնուհետև անցկացնում ենք քամիչով։
- Պատրաստում ենք միջուկը։ Կակաչի սերմերը լավ լվանում ենք, ջուրը թափում, ավելացնում ենք վարսակի փաթիլները, կաթը և մարմանդ կրակին տաքացնում ենք, ինչից հետո էլ մի փոքր հովացնում։ Ավելացնում ենք 100 գր շաքարավազը, ընկույզն ու 3 ձվի դեղնուցը և լավ խառնում ենք։
- 22-23 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ լցնում ենք խմորը՝ ձեռքերով տարածում և կողքեր ձևավորում։ Վրան լցնում ենք բալը։
- Ավելացնում ենք կրեմը և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե։
- Պատրաստում ենք բեզեն։ Սպիտակուցները լավ հարում ենք՝ աստիճանաբար ավելացնում 150 գր շաքարավազը։
- Պիրոգը փոքր-ինչ հովացնում ենք, բեզեն լցնում խոհարարական պարկի մեջ և ձևավոր լցնում պիրոգի վրա։
- Թխում ենք 140 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե։
- Ամբողջությամբ հովացնում ենք և հանում ձևամանից։
- Վայելում ենք։
Կակաչի սերմով և բալով պիրոգ , որը պարզապես հալչում է բերանում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: