- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ Զեբր
Բաղադրիչներ
- կակաո - 3 ճ/գդ
- բուսայուղ - 200 մլ
- կաթ - 200 մլ
- ալյուր - 600 գր
- փխրեցուցիչ - 1 ճ/գդ
- շաքարավազ - 300 գր
- աղ - 1 պտղունց
- ձու - 4 հատ
- սուրճ սև - 50 մլ
- շոկոլադ սև - 100 գր
- շոկոլադ կաթնային - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը ձվերի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք կաթը, բուսայուղը և փխրեցուցիչի և աղի հետ մաղած ալյուրը։ Փայտիկով զգուշությամբ խառնում ենք։ Խմորը երկու մասի ենք բաժանում, առաջինը թողնում ենք սպիտակ, իսկ երկրորդի մեջ կակաո ենք լցնում և լավ խառնում։
- Բուսայուղապատ ձևամանի մեջ լցնում ենք սպիտակ, այնուհետև շոկոլադե շերտը և գործողությունները կրկնում մինչև խմորները վերջանան։ Դանակի օգնությամբ կենտրոնից մինչ ծայրերը գծեր ենք տանում՝ այսպիսով նախշեր ձևավորելով։
- Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե։
- Խմորը հովացնում ենք, 2 մասի բաժանում և յուրաքանչյուրը տոգորում նախօրոք պատրաստած սուրճով։
- Սպիտակ շոկոլադը 1 ճ/գդ բուսայուղի հետ հալեցնում ենք և առաջին շերտը շոկոլադապատում։
- Վրան դնում ենք երկրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ ծածկում շոկոլադով։
- Վրան քերած կաթնային շոկոլադ ենք ցանում և տորթը տեղափոխում սառնարան։
- Ահա և վերջ։
Սովորեցինք տորթ Զեբր պատրաստելու ևս մեկ բաղադրատոմս 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: