- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 2ժ 10 րոպե
Պնդուկով տրյուֆելային տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 320 գր
- շաքարավազ - 160 գր
- սոդա - 1 թ/գդ
- կակաո - 5-6 ճ/գդ
- ձու - 2 հատ
- կաթ - 160 մլ
- բուսայուղ - 50 մլ
- ջուր - 200 մլ
- Բեզեի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարավազ - 160 գր
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ եփված - 1 բանկա
- կարագ - 200 գր
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, առանձին ամանի մեջ հարում ենք ձվերն ու ավելացնում բուսայուղը։ Այնուհետև ավելացնում ենք կաթն ու չոր բաղադրիչները։ Վերջում լցնում ենք տաք ջուրն ու հարելով համասեռ զանգված ստանում։ Խմորը լցնում ենք 24 սմ տրամագիծ ունեցող յուղաթողապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե։
- Պատրաստում ենք բեզեն։ Ձվի սպիտակուցները լավ հարում ենք և աստիճանաբար ավելացնում շաքարավազը։ Խոհարարական պարկի միջոցով գնդիկներ ենք ձևավորում և թխում 110 աստիճան տաքացրած ջեռոցում 90 րոպե։
- Պատրաստում ենք կրեմը։ Խտացրած կաթն ու կարագը լավ հարում ենք։
- Բիսկվիթի կողքերը կտրում և հավասարեցնում ենք։
- Վրան կրեմ ենք քսում։
- Շարում ենք բեզեները։
- Այնուհետև խոհարարական պարկի օգնությամբ կրեմը քսում ենք բեզեների վրա։
- Բեզեները բրգաձև շարում ենք իրար վրա։
- Վրան կրեմ ենք լցնում։
- Պնդուկը մանրացնում ենք և ցանում տորթի վրա։
- Շոկոլադը հալեցնում ենք և լցնում տորթի վրա։
- Վայելում ենք։
Նման պնդուկով տորթ Դուք դեռ չեք փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Vor xndrem kinder delice tort kpatrasteq?
Բարև Ձեզ, ահա, մենք ունենք Կինդերի այս բաղադրատոմսը՝
http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80/
Vor xndrem kinder keqs kpatrasteq