- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Պանրով բլիթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր - 300 մլ
- բուսայուղ - 3 ճ/գդ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - 1 թ/գդ
- ալյուր - 480 գր
- խմորիչ - 7 գր
- Միջուկի համար՝
- սոխ - 2-4 գլուխ
- բուսայուղ - 3 ճ/գդ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
- թթվասեր - 2 ճ/գդ
- պանիր - 100 գր
- արևածաղկի սերմեր - ըստ ճաշակի
- ձվի դեղնուց - վրան քսելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը։ Բոլոր բաղադրիչները լավ հարում ենք, վերջում ավելացնում ալյուրը և փափուկ խմոր հունցում։ Թողնում ենք խմորը մի փոքր հանգստանա։
- Պատրաստում ենք միջուկը։ Սոխը կտրատում ենք, համեմունքների հետ միասին լցնում թավայի մեջ և տապակում մարմանդ կրակին 15 րոպե։ Այնուհետև ավելացնում ենք թթվասերն ու տապակում ևս 5 րոպե։ Միջուկը հովացնում ենք, վրան քերած պանիր ավելացնում և լավ խառնում։
- Խմորը գրտնակում ենք, գնդեր ձևավորում և բաժակի օգնությամբ մեջը փոսիկներ ձևավորում։
- Փոսիկների մեջ լցնում ենք միջուկը, վրան քերած պանիր ավելացնում և 10-15 րոպե թողնում սենյակային ջերմաստիճանում։
- Այնուհետև վրան ձվի դեղնուց ենք քցում, արևածաղկի սերմեր ցանում և 180 աստիճան ջեռոցում թխում մոտ 25-30 րոպե։
- Ահա և վերջ։
- Վայելում ենք։
Համեղ բլիթ ստացվեց 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: