- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Մեղրով թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- ալյուր - 225 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 70 գր
- մեղր - 100 գր
- աղ - 1/3 թ/գդ
- սոդա - 1 թ/գդ
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 1 թ/գդ
- դարչին - 0,5 թ/գդ
- Ինչպես նաև՝
- շաքարավազ - 2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր չոր բաղադրիչները և կարագը բլենդերով հարում ենք, այնուհետև ավելացնում ենք մեղրը։
- Խմոր ենք հունցում և գնդում։
- Մի փոքր սպասում ենք, այնուհետև փոքրիկ գնդիկներ ձևավորում։
- Գնդիկները թաթախում ենք շաքարավազի մեջ։
- Գնդիկները փոքր բաժակի օգնությամբ փոքր-ինչ տափակացնում ենք, դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե։
- Ահա և վերջ։
Ստացվում է մոտ 20-22 թխվածքաբլիթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: