- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Լեհական թխվածք «Piernik staropolski»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 800-900 գր
- մեղր - 500 գր
- կարագ - 250 գր
- կաթ - 200 մլ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 250 գր
- սոդա - 3 ճ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- նարինջ - 1 հատ (կեղև)
- Ինչպես նաև՝
- դարչին - 50 գր
- կոճապղպեղ (имбирь) - 15 գր
- մեխակ - 10 գր
- մշկընկույզ (мускатный орех) - 10 գր
- հիլ(кардамон) - 10 գր
- աստղային անիսոն - 10 գր
- պղպեղ սև - 3 գր
- Ինչպես նաև՝
- ջեմ - ըստ ճաշակի
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- կարագ - 50 գր
- ընկույզ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Համեմունքները խառնում ենք իրար և մանրացնում։
- Պատրաստում ենք խմորը։ Կաթսայի մեջ լցնում ենք մեղրը, կարագն ու շաքարավազը և մարմանդ կրակին եռացնում ենք, ինչից հետո էլ՝ հովացնում։ Առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրը, համեմունքները, սոդան ու աղը և լավ խառնում ենք։ Կամաց-կամաց ավելացնում ենք մեղրային խառնուրդը, նարնջի քերած կեղևը ու լավ խառնում ենք։
- Խմորը 3 հավասար մասերի ենք բաժանում, մի փոքր ալյուր ցանում և ուղղանկյունաձև գրտնակում։ Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում յուրաքանչյուրը 15 րոպե։
- Առաջին շերտի վրա քսում ենք ջեմը, դնում երկրորդ շերտը և վրան կրկին ջեմ քսում։
- Դնում ենք երրորդ շերտը, վրան ծանրություն դնում և ողջ գիշեր թողնում այդպես։
- Առավոտյան թխվածքը երեք հավասար մասերի ենք բաժանում։
- Այնուհետև շոկոլադը և կարագը հալեցնում ու ջնարակը տարածում փոքր թխվածքների վրա։ Վերջում լցնում ենք մանրացված ընկույզը։
Լեհական թխվածք , որն արժե գոնե մեկ անգամ փորձել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: