Ջեմով փքաբլիթ «Բեռլիներ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փոքր կաթսայի մեջ խառնում ենք խմորիչը և 3 ճ/գդ շաքարավազն ու ալյուրի կեսը: Ջուրը տաքացնում ենք մոտավորապես մինչև 37 աստիճան, լցնում ենք կաթսայի մեջ և լավ խառնում: Ծածկում ենք, 10 րոպե թողնում, որպեսզի խմորիչն ակտիվանա, ու կաթսայի երեսին փրփուրի շերտ գոյանա:
Կարագը հալեցնում ու հովացնում ենք, ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում: Դեղնուցներն ու 1 ճ/գդ շաքարավազը հարում ենք, մինչև ստացվի փքուն զանգված, որի մեջ շաքարավազը գրեթե ամբողջությամբ պետք է լուծված լինի:
Մեկ այլ կաթսայի մեջ հարում ենք սպիտակուցներն ու աղը, մինչև որ կայուն փրփուր ձևավորվի: Մեծ ու տարողունակ ամանի մեջ խառնում ենք հարած սպիտակուցները, դեղնուցներն ու հալեցրած, սառեցրած կարագը:
- Հետո լցնում ենք ակտիվացած խմորիչը, մնացած մաղած ալյուրը և խմոր հունցում:
- Խմորը պետք է լինի փափուկ, փոքր-ինչ ձեռքերին կպչող:
Ծածկում ենք մաքուր սրբիչով, թողնում տաք տեղում, որպեսզի հասունանա:
- 1-1.5 ժամից խմորի ծավալը կրկնակի մեծանում է, և կարելի է արդեն ձևավորել փքաբլիթները:
- Խմորը լցնում ենք թեթևակի ալյուր ցանած սեղանին և գրտնակում 1 սմ հաստությամբ: Բաժակով շրջաններ ենք կտրում, սրբիչով ծածկում և այդպես թողնում 20 րոպե, որպեսզի վերջիններս բարձրանան:
- Հաստ հատակով ու բարձր կողքերով թավայի մեջ 1.5 սմ շերտով բուսայուղ ենք լցնում, և տաքացնում միջին ուժգնության կրակի վրա: Այդպիսով, բուսայուղը կարող է տաքանալ մինչև անհրաժեշտ 180 աստիճան ու միաժամանակ չայրվել: Փքված շրջանները երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ մինչև թեթևակի կարմրելը:
- Տապակած փքաբլիթները դնում ենք թղթե անձեռողիկների վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
- Հովացած փքաբլիթները լցոնում ենք ցանկացած ջեմով՝ երկար ծայր ունեցող խոհարարական ներարկիչի օգնությամբ:
Պատրաստեցինք շատ համով փքաբլիթ , որի վրա մատուցելուց առաջ շաքարի փոշի ենք ցանում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev cez, knerek ays ponchiki mech@ azate linelu? inchpes xanutum en vacharum…
Բարև Ձեզ, հովացած փքաբլիթները պետք է լցոնել ցանկացած ջեմով՝ երկար ծայր ունեցող խոհարարական ներարկիչի օգնությամբ:
Hargeli shef xoharar Es da haskacel em vor xohararakan Parkov lcnem urraki uzum ei imanal mech@ datarke linelu?
Այո, հեշտությամբ կարող եք լցնել ջեմը, քանի որ փքաբլիթների ներսում դատարկ է 🙂
Shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂