- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Իտալական շոկոլադե տորթ
Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- շոկոլադ սև - 400 գր
- շաքարի փոշի - 4 ճ/գդ
- լիկյոր - 4 ճ/գդ
- ընկույզ - 50 գր
- թխվածքաբլիթ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզներն ու թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք։
- Սերուցքը, շաքարի փոշին և շոկոլադը դնում ենք մարմանդ կրակին, եռացնում, ինչից հետո էլ ավելացնում ենք լիկյորն ու հովացնում։
- Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, կարագապատում ենք և վրան լցնում ընկուզային խառնուրդը։
- Վրայից լցնում ենք շոկոլադե կրեմը։
- Վրան կրկին ընկուզային խառնուրդ ենք լցնում և ողջ գիշեր թողնում սառնարանում։
Արդյունքում ստացանք յուրահատուկ իտալական շոկոլադե տորթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ays baghadratomsi mej jisht cheq grel ynkuyzi ev txvatsqabliti chapaqanaky
Բարև Ձեզ, բաղադրատոմսը փորձված է և չափաբաժինները՝ ճիշտ: Իսկ ինչու՞մն է խնդիրը, ինչո՞վ կարող ենք օգնել Ձեզ 🙂