- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Շոկոլադե բրաունի բալով
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 120 գր
- շաքարավազ - 150 գր
- ձու - 4 հատ
- ալյուր - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կաթնաշոռ - 300 գր
- վանիլին - 1 պտղունց
- բալ - 300 գր
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադն ու կարագը գոլորշու վրա հալեցնում ենք:
- Լավ հարում ենք 2 ձվերն ու 50 գր շաքարավազը և աղ ու վանիլին ենք ավելացնում:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթնաշոռը, մնացած շաքարավազն ու 2 ձվերը լավ հարում ենք:
- Ձվային զանգվածի մեջ ավելացնում ենք շոկոլադով զանգվածը, լցնում ալյուրն ու փխրեցուցիչն ու խմոր պատրաստում:
- Յուղաթղթապատ ձևամանը կարագապատում ենք, լցնում խմորը, կրեմը և բալը: Այս հերթականությամբ լցնում ենք բաղադրիչները, մինչև վերջանան:
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:
- Ահա և վերջ:
Համեղ Բրաունի , որը պետք է վայելեք ողջ ընտանիքով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez! Isk katnashor@ qani tokosanoc e petq vercnel te da kap chuni?
Բարև Ձեզ, կարող եք վերցնել 18%-անոց կաթնաշոռ 🙂
Barev Dzez Shef xoharar jan, vor xndrem mexrov shertavor xmori recept kgreq?
Բարև Ձեզ, այդ բաղադրատոմսը կտեղադրենք շուտով 🙂
Որ շատ խնդրեմ քիչ կալորիականությամբ քաղցրավենիքների բաղադրատոմսեր կգցեք, հա մեկել բաղադրատոմսերի մեջ 100 գրամում կարաք ավելացնեք, տե քանի կկալ կա???
Սիրելի Լիանա, անպայման կավելացնենք։ ։) Իսկ ցածր կալորիականությամբ քաղցրավենիքներին կարող եք ծոնոթանալ այս հղումով՝ http://www.cooks.am/?sfid=31372&_sft_category=%D6%81%D5%A1%D5%AE%D6%80-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80