- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 45 minutes
Ընկույզով և չրերով կուլիչ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չրերի վրա եռացրած ջուր ենք լցնւմ և թողնում 20 րոպե: Խմորիչը և 1 ճ/գդ շաքարավազը, մի փոքր կաթը 35 աստիճան տաքացնում ենք: Ավելացնում ենք 2 ճ/գդ ալյուրն ու լավ խառնում: Զանգվածը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 20 րոպեով հանգիստ թողնում:
- 3 Ձուն և 2 ձվի դեղնուցը լավ հարում ենք (2 ձվի սպիտակուցը տեղափոխում ենք սառնարան), ավելացնում շաքարավազը, վանիլինն ու աղը:
Կաթն ու սերուցքը 40 աստիճան տաքացնում ենք, մեջն ավելացնում խմորիչով զանգվածը և լավ խառնում ենք:
- Ալյուրի 2/3 մասը լցնում ենք կաթով զանգվածի մեջ և խմոր հունցում: Այնուհետև լցնում ենք ձվային զանգվածն ու հալեցրած կարագը և կրկին խմոր հունցում: Խմորի մեջ լցնում ենք մնաացած ալյուրը և բուսայուղը և ձեռքերով կամ թիակով խառնելով փափուկ խմոր ստանում:
- Խմորը 40-60 րոպեով թողնում ենք տաք տեղում, որպեսզի հասունանա: Սեղանը կարագապատում ենք, խմորը դնում սեղանին և հունցում, մինչև ողջ կարագը չներծծվի խմորի մեջ:
- 60 գր ընկույզները, 125 գր չրերը և կիտրոնի կեղևը (կամ նարնջի) լցնում ենք խմորի մեջ և ձեռքերով լավ խառնում: Մի քիչ բուսայուղ ենք ավելացնում և 1 ժամով թողնում, որ խմորը հասունանա:
- Ձևամանների մեջ կեսից մի փոքր քիչ խմոր ենք լցնում և տեղափոխում 15 րոպեով 50 աստիճան տաքացրած ջեռոցը: Այնուհետև թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
- 2 ձվի սպիտակուցն ու շաքարի փոշին լավ հարում ենք, վերջում ավելացնում ենք կիտրոնի հյութն ու լցնում կուլիչի վրա (քանի դեռ այն տաք է):
- Կուլիչի վրա լցնում ենք մնացած ընկույզներն ու չրերը:
Համեղ ու շատ գեղեցիկ կուլիչ , որն իր անզուգական համով դուր կգա բոլոր հյուրերին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: