- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60 minutes
Զատիկի կուլիչ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- 16 գր խմորիչը, 45 մլ ջուրը, 12 գր շաքարավազն ու 12 գր ալյուրը լցնում ենք ամանի մեջ, լավ խառնում և թողնում 20-25 րոպե, որ հասունանա: Ժամանակը լրանալուն պես, ավելացնում ենք 540 գր ալյուրն ու 455 մլ կաթը և զանգվածը լավ խառնում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով թողնում տաք տեղում:
- Այս ընթացքում 3 ձուն, ձվի դեղնուցները, 140 գր շաքարավազը լավ հարում ենք, լցնում նախորդ զանգվածը և թիակով խառնում: Լավ խառնելուց հետո ավելացնում ենք աղը, վանիլինը, նարնջի և կիտրոնի քերած կեղևը, հալեցրած կարագը, բուսայուղը, ռոմը և կրկին լավ խառնում:
Զանգվածի մեջ կամաց-կամաց ավելացնում ենք մնացած ալյուրն ու ձեռքերով խմոր հունցում:
- Ծածկում ենք սրբիչով և 2 ժամով հանգիստ թողնում:
- Կուլիչի համար նախատեսված ձևամանները կարագապատում ենք և յուղաթուղթ փռում: Խմորը 3 մասերի ենք բաժանում և մի փոքր էլ առանձնացնում զարդարանքի համար: Խմորը լցնում ենք ձևամանների մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:
- Մնացած խմորով զարդարանք ենք պատրաստում, ամրացնում կուլիչին և վրան ձու քսում:
- Կուլիչները 10 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցը, որից հետո թխում ենք 50 րոպե՝ 160 աստիճանում:
Զատիկին սովորաբար հենց այսպիսի Կուլիչ են պատրաստում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lav e
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Knereq iharke, bayc aveli lav e bajaki u gdali chapov greq, aydpes aveli hesht e ?
Սիրելի Նադիկո, գդալի ու բաժակի չափերը շատ հաճախ տարբեր են լինում, այդ իսկ պատճառով առաջնորդվում ենք ճշգրիտ չափերը նշելու սկզբունքով։ Ցանկության դեպքում կարող եք ուղարկել մեզ բաղադրատոմսը, և մենք կնշենք բաղադրիչների՝ բաժակի ու գդալի չափերը։ ։)
Բարև Ձեզ կներեք 3 կուլիչ է ստացվու՞մ։ Մեկ հատի համար կարող ենք բաղադրիչները քչացնել և ինչքա՞ն
Սիրելի Գրետա, ստացվում է 3 կուլիչ։ Ահա մեկ կուլիչի համար նախատեսված բաղադրիչների քանակը՝
խմորիչ – 5․5 գր
ալյուր – 550 գր
շաքարավազ – 55 գր
ջուր – 15 մլ
կաթ – 150 մլ
ձու – 2 հատ (փոքր չափի)
ձվի դեղնուց – 2 հատ
աղ – 0.5 պտղունց
վանիլին – 0.5 պտղունց
նարինջ – 1 հատ (կեղև)
կիտրոն – 1 հատ (կեղև)
ռոմ – 10 մլ
կարագ – 40 գր
բուսայուղ – 30 մլ