- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Աղցան ”Հսկայական ձու”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլները լվանում ենք և 45-50 րոպեով տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Այնուհետև հանում ենք ջեռոցից, կեղևազրկում և անցկացնում քերիչով:
Ձվերը խաշում ենք, դեղնուցներն առանձնացնում սպիտակուցներից և անցկացնում քերիչով: Գազարը նույնպես անցկացնում ենք քերիչով:
Երշիկն ու սոխը մանր կտրատում ենք: Սոխը բուսայուղով տապակում ենք, այնուհետև ավելացնում գազարը:
Մատուցվող ամանի մեջ ձվաձև լցնում ենք կարտոֆիլը, աղ ու պղպեղ ենք ցանում և վրան մայոնեզ քսում: Վրան լցնում ենք երշիկներն ու կրկին մայոնեզ քսում:
- Լցնում ենք դեղնուցները, վրան աղ ցանում և մայոնեզ քսում: Այնուհետև լցնում ենք գազարը, ինչից հետո էլ սպիտակուցները: Տաքդեղները ձևավոր կտրատում ենք գեղեցիկ ձևավորում ձուն, իսկ կողքերը լցնում մանր կտրատած սամիթը:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք շատ համեղ աղցան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: