- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Չիզքեյք ”Տիրամիսու”
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- թխվածքաբլիթ - 150 գր
- կարագ - 60 գր
- պնդուկ - 2 ճ/գդ
- Տիրամիսուի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- ձու - 2 հատ
- շաքարի փոշի - 4 ճ/գդ
- կիտրոն - 1.5 թ/գդ (կեղև)
- լիկյոր - 2 թ/գդ
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- կակաո - 3-4 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք հիմքը: Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք, ավելացնում աղացած պնդուկն ու կտրատած կարագը և ձեռքերով համասեռ զանգված ենք ստանում:
- Հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, տարածում ենք և տեղափոխում 200 աստիճան տաքացրած ջեռոցը, մինչ պատրաստ լինելը: Այնուհետև հանում ենք ձևամանից և զգուշությամբ ազատում յուղաթղթից: Հիմքը դնում ենք քանդվող ձևամանի մեջ:
- Պատրաստում ենք Տիրամիսուն: Սենյակային ջերմաստիճանի մասկարպոնեն, 2 ճ/գդ շաքարի փոշու, կիտրոնի կեղևի, կիտրոնահյութի և լիկյորի հետ լավ հարում ենք՝ ավելացնելով դեղնուցները:
Առանձին ամանի մեջ հարում ենք սպիտակուցները 2 ճ/գդ շաքարի փոշու հետ և զանգվածը կամաց-կամաց ավելացնում դեցնուցային զանգվածի մեջ:
- Տիրամիսուն լցնում ենք հիմքի վրա, վրան շաքարի փոշի ցանում և 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Յուրահատուկ Չիզքեյք , որից ոչ ոք չի հրաժարվի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: