- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Կարամելային չիզքեյք
Բաղադրիչներ
- խտացրած կաթ եփված - 300 գր
- ժելատին - 30 գր
- կարագ - 160 գր
- ընկույզ - 40 գր
- թխվածքաբլիթ - 250 գր
- կաթնաշոռ - 750 գր
- ջուր - 70 մլ
- շոկոլադ սև - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթներն ու ընկույզները բլենդերով փշրանքի ենք վերածում: Կարագը հալեցնում ենք, լցնում զանգվածի մեջ և լավ խառնում:
- Ձևամանը յուղաթղթապատում ենք, խմորը լցնում և ձեռքերով տարածում՝ բարձր կողքեր ձևավորելով: Այս ամենից հետո ձևամանը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
- Ժելատինի վրա սառը ջուր ենք լցնում և թողնում, որ մի քիչ ուռչի: Կաթնաշոռն ու եփած խտացրած կաթը լցնում ենք բլենդերի մեջ և խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք: Զանգվածից մի գդալ լցնում ենք ժելատինով զանգվածի մեջ, մի քանի վայրկյանով տեղափոխում սառնարան և լցնում ենք կաթնաշոռային զանգվածի մեջ: Չիզքեյքը լցնում ենք խմորի մեջ և ողջ գիշեր թողնում սառնարանում:
- Չիզքեյքի վրա շոկոլադ ենք քերում, հանում ձևամանից և մատուցում:
Համեղ չիզքեյք … մնում է միայն սուրճը պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: