- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Հավի մսով և բանջարեղենով Բեֆստրոգանով
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 200 գր
- գազար - 1 հատ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- ոլոռ կանաչ պահածոյացված - 100 գր
- պապրիկա - 1 թ/գդ
- արգանակ հավի մսի - 150-200 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը մանր կտորների ենք բաժանում և տապակում:
- Այլ թավայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու գազարը:
- Այնուհետև լցնում ենք հավի մսի արգանակը, սերուցքը, աղը, պղպեղն ու պապրիկան և զանգվածը 10-15 րոպե եփում ենք:
- Այնուհետև լցնում ենք նաև հավի միսը:
- Վերջում ավելացնում ենք ոլոռը, խառնում և կրակի տակն անջատում:
- Ահա և վերջ:
Արդյունքում ստացանք շատ համեղ Բեֆստրոգանով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex e,shnorhakalutyun,nereceq ete hnaravor e ktexadreq lazanyayi baxadratoms,kcankanayi naev xozi papkamsov voreve baxadratoms,shat shnorhakal enq ayspisi lav baxadratomseri hamar
Բարև Ձեզ, ահա Լազանյաի բաղադրատոմսեր՝
http://www.cooks.am/?s=+%D5%AC%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1&Submit=Search+Site
Իսկ այստեղ կարող եք գտնել խոզի փափկամսով պատրաստվող ուտեստների բաղադրատոմսերը՝
http://www.cooks.am/?relation=any&s=%D5%AD%D5%B8%D5%A6%D5%AB+%D6%83%D5%A1%D6%83%D5%AF%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BD&level=&serving=&timeneeded=&post_type=post
Anchap shnorhakal em
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Barev dzez, serucq@ slivkan e? ete ayo karox enq poxarinel ttvaserov kam katov?
Բարև Ձեզ, սիրելի Հեղինե, սերուցքը сливки-ն է, որի մասին մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/ingredients/%D5%BD%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D6%81%D6%84-30-35-%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2/։ Այն կարելի է փոխարինել և՛ կաթով, և՛ թթվասերով, բայց քանի որ կաթն այնքան էլ շատ յուղայնություն չունի, պետք է կաթին ավելացնել կարագ, իսկ թթվասերի դեպքում պետք է ավելացնել կաթ։ ։)