- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25-30 minutes
Շոկոլադե տորթ կաթնաշոռային կրեմով
Բաղադրիչներ
- Բիսկվիթների համար՝
- ալյուր - 350-400 գր (ըստ անհրաժեշտության)
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կակաո - 100 գր
- դարչին - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
- կաթ - 100 մլ
- սուրճ սև - 80 գր
- շաքարավազ - 180 գր
- ձու - 2 հատ
- ջեմ - 80 գր (սալորի)
- Կրեմի համար՝
- կաթնաշոռ - 300 գր
- շաքարի փոշի - 2-4 ճ/գդ
- վանիլին - 1 պտղունց
- կարագ - 50 գր
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն, դարչինն ու աղը խառնում ենք: Սուրճ ենք եփում, հովացնում, այնուհետև լցնում ենք կաթի մեջ:
Ձվերը շաքարավազի հետ լավ հարում ենք և մեջը լցնում հեղուկ զանգվածը:
Չոր բաղադրիչներին ավելացնում ենք սալորի ջեմն ու հեղուկ զանգվածը և խմոր հունցում: Խմորը 2 մասի ենք բաժանում և կարագապատ 2 ձևամանների մեջ թխում 20-25 րոպե (նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում):
- Ահա այսպիսի արդյունք ենք ստանում:
- Պատրաստում ենք կրեմը: Կաթնաշոռը, շաքարի փոշին, վանիլինն ու կարագը լավ հարում ենք:
- Շերտերին կրեմ ենք քսում և տորթն ամբողջությամբ կրեմապատում: Ըստ ճաշակի զարդարում ենք շոկոլադով:
- Վայելում ենք:
Յուրահատուկ շոկոլադե տորթ է, այդպես չէ՞ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: