- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Հավի փափկամսով և լոլիկով աղցան
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 1 հատ
- լոլիկ - 1 հատ
- տաքդեղ դեղին - 1 հատ
- վարունգ - 1 հատ
- պանիր - 60 գր
- սխտոր - 2-3 պճեղ
- մայոնեզ - 5 ճ/գդ
- չորահաց - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը նախօրոք եփում և հովացնում ենք: Սխտորը ճզմում ենք և խառնում մայոնեզի հետ:
Հավի փափկամիսը մանր կտրատում ենք և լցնում մատուցվող տափակ ափսեի մեջ:
- Տաքդեղը խորանարդաձև կտրատում ենք, խառնում 1 ճ/գդ մայոնեզի հետ և լցնում հավի փափկամսերի վրա:
- Հաջորդիվ խորանարդաձև կտրատում ենք լոլիկը, խառնում 1 ճ/գդ մայոնեզի հետ և լցնում տաքդեղի վրա:
- Այնուհետև կտրատում ենք վարունգը, խառնում 1 ճ/գդ մայոնեզի հետ և լցնում լոլիկի վրա:
- Չորահացը շարում ենք վարունգի վրա:
- Չորահացի վրա մայոնեզ ենք լցնում և վրան քերած պանիր ցանում:
- Ահա և վերջ:
Համեղ ու գունավոր աղցան ստացվեց 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq inch paniri tesak eq ogtagorcum?
Սիրելի Լուսինե, կարելի է օգտագործել ցանկացած պինդ տեսակի պանիր։ ։)