- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25 minutes
Պանրով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Միացնում ենք կաթը, ջուրն ու բուսայուղը: Այնուհետև ավելացնում ենք շաքարավզը, աղն ու խմորիչը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այս ամենից հետո կամաց-կամաց ավելացնում ենք 0.5 հատ ձուն ու ալյուրը և խմոր ենք հունցում:
Խմորը գնդում ենք և թողնում տաք տեղում 90 րոպե, որպեսզի հասունանա:
- Պատրաստում ենք միջուկը: Պանիրը քերում ենք, կանաչին ու սխտորը՝ մանր կտրատում: Կարագը հալեցնում ենք:
Խմորը 50 × 30 չափով գրտնակում ենք, վրան հալեցրած կարագ ենք քսում, ծայրերից 2 սմ թողնում ենք և լցնում միջուկը:
- Ռուլետանման փաթաթում ենք և հավասար կտորների բաժանում:
- Կարկանդակների ծայրերը զգուշությամբ փակում ենք:
- Խմորներն ալրապատում ենք, այնուհետև տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, դանակով բացվածքներ ենք անում և մի փոքր ձեռքով բացում: Գնդերը ձևամանի մեջ թողնում ենք 30 րոպե:
- Այնուհետև տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 25 րոպե:
- Ահա և վերջ:
Յուրահատուկ կարկանդակ է, այդպես չէ՞ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
(y)