- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Պիցցա «Նախաճաշ»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250գր
- ջուր - 160մլ (տաք)
- սպիտակաձավար - 1ճ/գդ
- ձիթայուղ - 2ճ/գդ
- շաքարավազ - 1թ/գդ
- աղ - 1թ/գդ
- խմորիչ - 3/4թ/գդ
- Լոլիկի սոուսի համար՝
- լոլիկ - 1 հատ մեծ
- սխտոր - 2 պճեղ
- կանաչի - չորացրած կամ թարմ՝ըստ ճաշակի
- ձիթայուղ - 1ճ/գդ
- աղ - 1թ/գդ
- շաքարավազ - 1թ/գդ
- Միջուկի համար՝
- խոզապուխտ - 150գր
- բրոկոլի - 150գր
- լոլիկ չերրի - 4-8 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- պանիր քերած - 50գր
- ձու - 6-8 հատ
- պղպեղ սև
- ռեհան
Քայլերի հաջորդականություն
- Խմորը պատրաստելու համար 2ճ/գդ ջրում լուծել շաքարավազը, ավելացնել խմորիչը և թողնել այդպես 5-10 րոպե խմորիչի հասունանալու համար: Ապա ավելացնել ջրի մնացած մասը, ալյուրը, սպիտակաձավարը և խմոր հունցել:
- Խմորը հունցել 8-10 րոպե մինչև նրա կպչուն դառնալը, ավելացնել ձիթայուղը, աղը և հունցել 3-5 րոպե:
Խմորը կլորացնելով վերածել գնդի, վրան մի փոքր ալյուր շաղ տալ, ապա ծածկել սրբիչով և թողնել հասունանա 45-60 րոպե սենյակային ջերմաստիճանում, ապա տեղափոխել սառնարան 6-8 ժամով:
- Պատրաստել լոլիկի սոուսը: Դրա համար բլենդերում խառնել սոուսի համար նախատեսված բոլոր բաղադրիչները մինչև միատարր զանգվածի առաջացումը:
- Պատրաստի խմորը բացել, վրան տարածել լոլիկի սոուսը, ապա տեղադրել միջուկի համար նախատեսված բոլոր բաղադրիչները՝ բացառությամբ ռեհանի և լորի ձվի:
Տեղադրել պիցցան պերգամենտային թղթով պատված տապակի վրա և տեղափոխել 230-240 աստիճան տաքացրած ջեռոց:
- Եփել 14-17 րոպե, ապա հանել ջեռոցից, վրան կոտրել ձուն և եփել ջեռոցում 5-7 րոպե:
Պատրաստի պիցցայի վրա շարել ռեհանի տերևները և մատուցել:
Հուսով ենք, ձեզ դուր եկավ պիցցա պատրաստելու այս հրաշալի բաղադրատոմսը: Պատրաստեք այն որպես այլընրատնքային շատ օրիգինալ և հագեցնող նախաճաշ ամբողջ ընտանիքի համար: Առավել ևս, եթե արդեն փոքր-ինչ հոգնել եք ձվածեղից 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: