- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ «Զահեր»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի - 200 գր
- վանիլին - 2 պտղունց
- շոկոլադ սև - 200 գր
- ձու - 7-8 հատ
- ալյուր - 200 գր
- կակաո - 3 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- ռոմ - 6 ճ/գդ
- մուրաբա դեղձի - 450 գր
- շոկոլադ սև - 300 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև թողնում ենք հովանա: Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք, սպիտակուցները լավ հարում ենք աղի հետ և տեղափոխում սառնարան:
Կարագն ու շաքարի փոշին լավ հարում ենք, ավելացնում շոկոլադը և կրկին հարում: Հարելը չդադարեցնելով հատ առ հատ լցնում ենք դեղնուցները: Այլ ամանի մեջ լցնում ենք փխրեցուցիչը, ալյուրն ու կակաոն և ավելացնում սպիտակուցային և դեղնուցային զանգվածները: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 160 աստիճան ջեռոցում 45-60 րոպե:
- Ողջ գիշեր տորթը մի կողմ ենք դնում, իսկ առավոտյան 3 հավասար մասերի բաժանում:
Մատուցվող ամանի մեջ դնում ենք առաջին շերտը: Մուրաբայի մեջ խառնում ենք ռոմն ու քսում շերտին: Այնուհետև դնում ենք երկրորդ շերտն ու վրան կրկին մուրաբա քսում:
- Դնում ենք երրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ պատում մուրաբայով: Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:
- Շոկոլադը հալեցնում ենք և տորթը շոկոլադապատում:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Պատրաստեցինք տորթ Զահեր 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Կարո՞ղ եմ այս բիսկվիթն պատրաստել սովորական կաթսայով մարմանդ կրակի վրա։ Եվ սերուցքային կրեմով համեղ կլինի՞ (մուրաբայի փոխարեն)։