- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Հալվա
Բաղադրիչներ
- արևածաղկի սերմեր - 200 գր
- ալյուր - 150 գր
- շաքարավազ - 50 գր
- բուսայուղ - 70 մլ
- ջուր - 60 մլ
Քայլերի հաջորդականություն
- Տապակի մեջ լցնում ենք բուսայուղի կեսն ու կեղևազրկած արևածաղկի սերմերը և 5 րոպե տապակում ենք: Այնուհետև զանգվածը բլենդերով մանրացնում ենք: Ալյուրն առանց բուսայուղի տապակում ենք մոտ 10 րոպե և զանգվածները միացնում իրար:
Ջուրն ու շաքարավազը մարմանդ կրակին տաքացնում ենք և խառնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Օշարակը լցնում ենք մեր նախորդ զանգվածի մեջ:
Այնուհետև հալվայի մեջ լցնում ենք մնացած բուսայուղը:
Հալվան լցնում ենք բացվող ձևամանի մեջ, վրան յուղաթուղթ ենք փռում ու ծանրություն դնում (այդպես թողնում ենք 2-3 ժամ): Այս ամենից հետո ծանրությունը հանում ենք և հալվան 3-4 ժամով տեղափոխխում սառնարան:
- Վայելում ենք:
Իսկ Դուք հալվա սիրու՞մ եք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: