- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Դիետիկ պիցցա առանց խմորի
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- հավի ֆիլե - 1 կգ
- ձու - 2 հատ
- աղ - 1 պտղունց
- պղպեղ սև - 1 պտղունց
- մշկընկույզ (мускатный орех) - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- լոլիկ չերրի - 8-10 հատ (կամ 2-3 հատ մեծ)
- սունկ շամպինիոն - 200 գր
- տաքդեղ կարմիր - 2 հատ
- կանաչի - ըստ ճաշակի
- պանիր - 150-200 գր
- լոլիկի մածուկ - ըստ ճաշակի
- աղ - 1 պտղունց
- պղպեղ սև - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք հիմքը: Հավի ֆիլեն կտրատում ենք, լցնում բլենդերի մեջ և մանրում: Հավի ֆիլեն, ձվերը լավ խառնում ենք, ավելացնում աղը, պղպեղն ու մշկընկույզը: Հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և ձեռքերով շրջան ձևավորում: Թխում ենք նախօրոք 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե:
- Պատրաստում ենք միջուկը: Լոլիկը, շամպինիոնը, տաքդեղը և կանաչին ըստ ճաշակի կտրատում ենք, իսկ պանիրը՝ անցկացնում քերիչով:
- Հիմքը հանում ենք ջեռոցից, վրան լոլիկի մածուկ քսում, շարում ենք բանջարեղենները, ցանում պանիրը և թխում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20-30 րոպե: Ահա և վերջ:
Դիետիկ պիցցա . վստահ ենք, որ այս բաղադրատոմսը շատերին դուր կգա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: