- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40 minutes
Սրճային կեքս
Բաղադրիչներ
- Կեքսի համար՝
- ալյուր - 210 գր
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 200 գր
- կարագ - 150 գր
- թթվասեր - 200 գր
- սուրճ սև - 2 ճ/գդ
- կակաո - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- դարչին - 0.5 թ/գդ
- աղ - 1 տղունց
- Օշարակի համար՝
- սուրճ սև - 2 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 100 մլ
- Ինչպես նաև՝
- գետնանուշ - ըստ ճաշակի (կամ այլ ընկուզեղեն)
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- 2 ճ/գդ սուրճը լցնում ենք 2 ճ/գդ եռացրած ջրի մեջ և լուծում: Այնուհետև բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ և լավ հարում: Խմորը լցնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:
Պատրաստում ենք օշարակը: Մարմանդ կրակին տաքացնում ենք ջուրը, շաքարավազն ու սուրճը և եռացնում 10 րոպե: Կեքսը տոգորում ենք օշարակով:
Շոկոլադը հալեցնում ենք, լցնում կեքսի վրա և զարդարում գետնանուշով:
- Վայելում ենք:
Արդյուքնում ստանում ենք անչափ համեղ սրճային կեքս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: