- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Աղցան ”Կեսար շամպինիոնով”
Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 300 գր
- սունկ շամպինիոն - 150 գր
- պանիր պարմեզան - 150 գր
- լոլիկ չերրի - 5 հատ
- հազարի թերթեր - ըստ ճաշակի
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- սխտոր - 3 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- չորահաց - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- ձու - 1 հատ
- հյութ կիտրոնի - 0.5 հատ
- ձիթայուղ - 50 մլ
- սխտոր - 1 պճեղ
- մանանեխ - 1 թ/գդ
- պանիր պարմեզան - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Սնկերը 10 րոպե եփում ենք և կտրատում, հավի ֆիլեն եփում ենք 25 րոպե և կրկին կտրատում ենք: Այնուհետև քերիչով անցկացնում ենք պանիրը, իսկ չերրի լոլիկնները 2 հավասար մասերի բաժանում:
Հացը բաժանում ենք խորանարդիկների և 10 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը: 2 պճեղ սխտորը ճզմում ենք, ավելացնում 1 ճ/գդ ձիթայուղ, աղ և զանգվածը լցնում ենք թավայի մեջ: Այնուհետև լցնում ենք հացերն ու տապակում 2-3 րոպե:
- Պատրաստում ենք սոուսը: Ձուն 1 րոպեով ընկղմում ենք եռացրած ջրի մեջ: Սխտորը ճզմում ենք, պանիրը՝ անցկացնում քերիչով:
Ձիթայուղը, մանանեխն ու սխտորը խառնում ենք, ավելացնում կիտրոնահյութը, ձուն և բլենդերով հարում ենք՝ ավելացնելով պանիրը:
Ամանի մեջ լցնում ենք ձեռքերով մանրացրած հազարի թերթերը, սունկը, հավի ֆիլեն ու չորահացերը: Այնուհետև ավելացնում սոուսը և խառնում ենք:
Աղցանը լցնում ենք մատուցվող ամանի մեջ, վրան պանիր քերում և զարդարում չերրի լոլիկներով:
- Ահա և վերջ:
Սիրելի Կեսար աղցանի յուրահատուկ տարբերակ, որը խոստանում է դառնալ Ձեր սիրելին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: