- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Վանիլային չիզքեյք
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- թխվածքաբլիթ - 250 գր
- կարագ - 160 գր
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 250 գր
- թթվասեր - 300 գր
- շաքարավազ - 150 գր
- ձու - 3 հատ
- վանիլին - 2 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները բլենդերում մանրացնում ենք, այնուհետև սենյակային ջերմաստիճանի կարագի հետ ենք խառնում: Զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ քանդվող ձևամանի մեջ և ձեռքերով տարածելով ու կողքեր ձևավորելով՝ ստանում ենք տորթի հիմքը: Հիմքը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:
Պատրաստում ենք միջուկը: Թթվասերն ու վանիլինը լավ հարում ենք, այնուհետև ավելացնում մասկարպոնեն ու ձվերը ու կրկին լավ հարում ենք:
Կրեմը լցնում ենք հիմքի մեջ և 1 ժամով տեղափոխում նախօրոք 160 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Չիզքեյքը հանում ենք ջեռոցից, հասցնում սենյակային ջերմաստիճանի և 3 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Համեղ չիզքեյք , որը մատուցելիս կարող ենք զարդարել շոկոլադով, մրգերով կամ հատապտուղներով 🙂 lustzone
Թողնել պատասխան
Մուտք եղեք: