- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Փքաբլիթ (պոնչիկ)
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրը տաքացնում ենք 26 աստիճան և ավելացնում ենք խմորիչը, 2 ճ/գդ խմորիչն ու 1 ճ/գդ շաքարավազը: Լավ խառնում ենք և թողնում 15 րոպե:
2 կարտոֆիլները նախօրոք եփում ենք և ջրիկ խյուսի վերածում: Կարտոֆիլի խյուսը լցնում ենք խմորիչով զանգվածի մեջ: Այնուհետև ավելացնում ենք մնացած ալյուրը, շաքարավազը և աղը ու լավ խառնում ենք:
- Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 45 րոպե թողնում տաք տեղում, որ հասունանա: Այս ամենից հետո խմորը 2-2.5 սմ հաստությամբ գրտնակում ենք և բաժակի օգնությամբ շրջանների բաժանում:
- Փքաբլիթները դնում ենք լավ տաքացրած բուսայուղի մեջ և երկու կողմից տապակում:
- Այնուհետև դնում ենք անձեռոցիկի վրա և թողնում, որ բուսայուղը ներծծվի:
- Արդյունքում ստացանք համեղ փքաբլիթ , որի վրա մատուցելիս շաքարի փոշի ենք ցանում:
Համեղ ու գեղեցիկ փքաբլիթ վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Mech@ krem chenk lcnum??
Իհարկե, կարելի է լցնել ցանկացած կրեմ 🙂
Knereq ponchiki xmori mej kartofil?
Այո, միանգամայն համադրելի է: Այնպես, ինչպես մեր սիրված կարտոֆիլով կարկանդակի դեպքում:
Բարև ձեզ,26 աստիճանը ոչ շատ տաք՞թե գոլ՞
Բարև Ձեզ, սիրելի Գոհար։ Խոսքը գոլ ջրի մասին է։ ։)