- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Բանջարեղենային աղցան
Բաղադրիչներ
- համեմ - 5 ճյուղ
- գազար - 2 հատ
- հազարի թերթեր - 1 կապ
- սխտոր - 1 պճեղ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- բողկ - 100 գր
- պանիր ֆետա - 50 գր
- խնձոր - 0.5 հատ
- Սոուսի համար՝
- ձիթայուղ - 3 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 3 ճ/գդ
- հյութ նռան - 1.5 թ/գդ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր կանաչիները կտրատում ենք:
Պատրաստում ենք սոուսը: Բոլոր բաղադրիչները լցնում ենք փոքրիկ ամանի մեջ և խառնում: Գազարն անցկացնում ենք քերիչով, բողկը՝ մանր կտրատում, իսկ սխտորը ճզմում ենք:
- Այնուհետև բարակ կտորներով կտրատում ենք խնձորը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում սոուսը:
- Վերջում խորանարդիկներով կտրատում ենք ֆետան և լցնում աղցանի վրա:
- Համեղ աղցան ստացանք:
Շատ կարճ ժամանակում ստացանք համեղ աղցան 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: