- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 10 minutes
Բարակ բիսկվիթ եզրերի հարթեցման համար
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 110 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- վանիլին - 1 պտղունց
- ալյուր - 3 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
Նման բիսկվիթն օգտագործվում է տորթերի եզրերի հարթեցման համար: Արդյունքում այն շատ ավելի կոկիկ է հարթեցնում մակերեսները, և տորթին հաղորդում է լրացուցիչ թեթևություն, քանի որ հարկ չկա մեծ քանակությամբ կրեմ օգտագործել: Իսկ բիսկվիթի վրա կրելի է քսել շատ բարակ շերտով կրեմ, և շարունակել ձևավորումը մաստիկայով կամ մարցիպանով:
- Սպիտակուցները, շաքարավազը և ձվերը լավ հարում ենք, ավելացնում բուսայուղն ու վանիլինը: Ալյուրն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով և լցնում ձվային զանգվածի մեջ: Բիսկվիթը լցնում ենք 30 х 40 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարեցնում: Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-10 րոպե:
- Արդյունքում ստացանք նուրբ բիսկվիթ , որը կարող եք օգտագործել տորթի կողքերը ձևավորելու համար:
Ահա և պատրաստ է եզրերի հարթեցման համար բարակ բիսկվիթը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: