- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50 minutes
Շոկոլադով և կակաչի սերմով տորթ
Բաղադրիչներ
- չամիչ - 50 գր
- սպիտակաձավար - 4 ճ/գդ
- կարագ - 100 գր
- ընկույզ - 100 գր
- շաքարավազ - 200 գր
- ձու - 4 հատ
- կոկոսի քերուկ - 100 գր
- կակաչի սերմ(мак) - 400 գր
- կաթ - 150 մլ
- փխրեցուցիչ - 10 գր
- խնձոր - 500 գր
- Ջնարակի համար՝
- կարագ - 50 գր
- շոկոլադ սև - 200 գր (ընկույզներով)
Քայլերի հաջորդականություն
- Կակաչի սերմերը լցնում ենք կաթի մեջ և եռացնում: Կաթը պետք է ներծծվի:
- Խնձորն անցկացնում ենք քերիչով, ձվի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք, դեղնուցները շաքարավազի հետ լավ հարում: Ավելացնում ենք սպիտակաձավարն ու բուսայուղը, ինչից հետո էլ կամաց-կամաց լցնում ենք հալեցրած և հովացրած կարագը:
Այնուհետև սպիտակուցները հարում ենք և լցնում դեղնուցային զանգվածի մեջ: Վերջում լցնում ենք կակաչի սերմերը, խնձորը, կոկոսի քերուկը, ընկույզներն ու չամիչը:
- Խմորը լցնում ենք 20 х 30 սմ ձևաչափով յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-50 րոպե:
- Պատրաստում ենք ջնարակը: Կարագն ու շոկոլադը հալեցնում ենք և լցնում տորթի վրա:
- Ատացանք շատ համեղ տորթ :
Յուրահատուկ տորթ , որը կարող ենք վայելել մեկ բաժակ սուրճով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: