- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Խտացրած կաթով եղջյուրներ
Բաղադրիչներ
- խտացրած կաթ եփված - 50 գր
- կարագ - 125 գր
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- աղ - 2 պտղունց
- խմորիչ - 12 գր
- ալյուր - 250 գր
- թթվասեր - 125 գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կարագն ու աղը բլենդերով հարում ենք: Խմորիչն ու թթվասերը խառնում ենք և զգուշությամբ լցնում ալրային զանգվածի մեջ: Մի քանի րոպե կրկին բլենդերով հարում ենք, խմոր հունցում և 1 ժամով տեղափոխում սառնարան:
- Խմորը հանում ենք, շրջանաձև գրտնակում և պիցցայի դանակով ահա այսպես կտրում ենք:
- Խմորների մեջ եփած խտացարած կաթ ենք լցնում և փաթաթում: Եղջյուրները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե: Ստացանք համեղ եղջյուրներ որոնց վրա մնում է միայն շաքարի փոշի ցանել և մատուցել:
Աննման եղջյուրներ պատրաստելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: