Պանրով և ձվով հացի տոստ
Հաջող օրվա գրավականն այն ճիշտ սկսելն Է: Իսկ դա նշանակում է, որ լավ տրամադրություն պետք է ստեղծել արդեն իսկ առավոտվանից: Հիանալի առավոտվա ամենաբնորոշ հատկանիշն է համեղ ու առողջ նախաճաշը: Հենց նա է հագեցնում մեր օրգանիզմը և ամբողջ օրվա համար էներգիայի աղբյուր հադիսանում: Ձեզ ենք ներկայացնում պանրով և ձվով հացի տոստը:
Այն երևի թե ամենաարագ պատրաստվող նախաճաշերից է: Տոստի համար ավելի ճիշտ կլինի վերցնել ոչ շատ խոշոր ծակոտիներով սպիտակ հաց: Կտրատած շերտերը պետք է ունենան 1 սմ հաստութուն: Ինչպես նաև կարող եք վերցնել արդեն պատրաստի կտրատած բոքոն:
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 6 կտոր
- ձու - 2 հատ
- պանիր - 50գր
- կարագ - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն ջարդում ենք , լցնում ամանի մեջ, և լավ հարում:
- Հացի ամեն կտորը թաթախում ենք ձվի մեջ, իսկ ավելի լավ կլինի եթե թողնեք մի քանի րոպեյով, որպեսզի ձուն լավ ներծծվի:
- Յուրաքանչյուր կողմից տապակում ենք կարագի մեջ մինչև թեթևակի կարմրելը (կարելի է նաև բուսայուղի մեջ):
- Վերջում վրայից լցնում ենք քերած պանիր և մատուցում կաթով, կեֆիրով, թեյով կամ սուրճով:
Այսպիսի նախաճաթը հագեցնող է և ամեակարևորը` համեղ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: