- Yield: 8-12 ժամ անց
- Prep Time: 1ժ 30 րոպե
- Cook Time: 60 minutes
Տորթ «Սպարտակ»
Բաղադրիչներ
- Բլիթների համար՝
- մեղր - 70 գր
- շաքարավազ - 150 գր
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- կակաոյի փոշի - 30 գր
- սոդա - 1 թ/գ
- ալյուր - 350 գր
- Կրեմի համար՝
- Թթվասեր 25-30% յուղ. - 350 գր
- շաքարավազ - 130 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
- ձու - 1 հատ
- կարագ - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք մեղրը, շաքարը և կարագը, ամանը դնում եռացող ջրով լի կաթսայի մեջ:
- Պահում ենք գոլորշու վրա` պարբերաբար խառնելով` մինչև շաքարը հալվի: Վերցնում ենք գոլորշու վրայից ու խառնում սոդան: Թողնում ենք, որ ռեակցիան տեղի ունենա, այնուհետև ավելացնում ենք ձվերն ու խառնում:
- Ավելացնում ենք կակաոյի հետ մաղված ալյուրն ու խառնում ենք խմորը:
- Այն բաժանում ենք 8 մասի: Յուրաքանչյուր կտորը 2-3մմ հաստությամբ բացում ենք յուղաթղթի թերթերի արանքում: Հանում ենք յուղաթղթի վերին թերթն ու բլիթները 6-8 րոպե թխում նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի տաք բլիթները կտրում ենք ըստ ձևաթղթի:
- Պատրաստում ենք կրեմը. Թթվասերը, շաքարը, ձուն ու օսլան լցնում ենք փլավքամիչի մեջ:
- Խառնում ենք, դնում միջին ջերմաստիտանի կրակի վրա և հարիչով անընդհատ խառնելով` հասցնում թանձրանալու վիճակի (զանգվածի մակերեսին պետք է մնան հարիչի հետքերը): Կրկին լցնում ենք խոր ամանի մեջ:
- Թաղանթով փակում ենք այնպես, որ այն կիպ նստի կրեմի մակերեսին: Ամբողջությամբ սառեցնում ենք:
- Փափկած կարագը հարում ենք` մինչև կրեմանման բաղադրություն դառնա: Միանգամից մի քանի գդալ ամեն անգամ ավելացնում ենք թթվասերային կրեմը` այդ ընթացքում չդադարելով հարել:
- Շերտավորում ենք բլիթի կրեմով և կրեմապատում ենք տորթի վերնամասն ու կողքերը: Բլիթի կտորները փշրում ու բոլոր կողմերից տարածում ենք տորթի վրա:
- Թողնում ենք` տորթը 8-12 ժամ մնա սառը տեղում, այնուհետև մատուցում: Մատուցելուց առաջ լավ կլինի, եթե տորթը սենյակային ջերմաստիճանում մնա 20-30 րոպե:
Այս աշունը բացահայտումների շրջան է: Անդրադառնում ենք սիրված բաղադրատոմսերին ու վայելում “Սպարտակ” տորթը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev Dzez Shef Xoharar jan, knerq baic chi nshvac te inchqan allura petq, kaseq qanakn???naxapes shnorhakal em
Շնորհակալություն նկատելու համար, արդեն ուղղվել է:
Bravo chat hamex er
Yes chat tuyl em qaxtsrexen patrasteluts , bayts tar tar hetevetsi
Yev bolore entaniqum havanetsin ays xmorexene
Chnorhakalutyun
Bayts yete voroch baxadratomsi hamar vidéoner texadreq chat lav kliner aveli vstah kportsem dzer bolor aradjarknere ☺️?
Կփորձենք անպայման հաշվի առնել ձեր ցանկությունը: Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք: 🙂