- Prep Time: 2ժ 30 րոպե
- Cook Time: 60 minutes
Շոկոլադե թխվածքաբլիթ`ճաքերով
Բաղադրիչներ
- ջուր - 60 մլ
- շաքարավազ - 300 գր
- կարագ - 120 գր
- շոկոլադ դառը - 150 գր
- ձու - 3 հատ
- ալյուր - 420 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- սոդա - 1/4 թ/գ
- աղ - 1/4 թ/գ
- շաքարի փոշի - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Փլավքամիչի մեջ ջուր ենք լցնում ու ավելացնում շաքարը: Դնում ենք կրակի վրա, հասցնում եռման ու որ շաքարը գրեթե լուծվի: Վերցնում ենք կրակի վրայից:
- Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած կարագն ու կոտրտած շոկոլադը:
- Խառնում ենք` մինչև կարագն ու շոկոլադը հալվեն:
- Ավելացնում ենք ձվերն ու հարիչով լավ խառնում ենք` մինչև համասեռ զանգված դառնա: Ավելացնում ենք փխրեցուցիչի, աղի ու սոդայի հետ մաղած ալյուրը, խառնում ենք խմորը: Ծածկում ենք թաղանթով և թողնում սառնարանում երկու ժամ:
- Սառեցված խմորից ձևավորում ենք փոքր ընկույզի չափի գդիկներ: Թաթախում ենք դրանք շաքարի փոշու մեջ:
- Թեթևակի սեղմում ենք ու դնում տապակի մեջ: Ցանկալի է, որ գնդիկներն իրար շատ մոտ չդրվեն, քանի որ դրանք թխվելիս ծավալով մեծանում են: Թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում` ամեն մի պարտիան 20 րոպե: Ստացվում է մոտ 3 պարտիա: Հաճելի թեյախմություն:
Փափուկ ու քաղցր շոկոլադե թխվածքաբլիթներ՝ թեյի կամ կաթի ուղեկցությամբ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: