- Yield: 5-7 րոպե անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Սուրճ Էսպրեսո
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փոքրիկ սրճեփի մեջ ենք լցնում աղացած սուրճը, շաքարավազը, աղը (ցանկալի է, որ աղը լինի խոշոր): Լավ խառնում ենք և հենց այդպես՝ չոր վիճակում, տեղափոխում ենք թույլ կրակի վրա: Տաքացնում ենք զանգվածը և սպասում մինչև թեթևակի տաքություն անջատվի (հանկարծ չշփոթեք ծխի հետ): Հանում ենք կրակի վրայից:
Առանձին կաթսայի մեջ լավ տաքացնում ենք ջուրը՝ չհասցնելով այն եռման վիճակի, ապա լցնում սրճեփի մեջ, որտեղ գտնվում են տաքացած սուրճը և շաքարավազը:
Եփում ենք սուրճը՝ հասցնելով այն եռման վիճակի, ապա հանում կրակի վրայից, լավ խառնում և կրկին տեղափոխում կրակի վրա: Հենց որ սուրճը եռում է և առաձացնում մի քանի պղպջակ, հանում ենք այն կրակի վրայից:
- Փակում ենք սրճեփի երեսը ափսեով և թողնում այդպես մնա 5-7 րոպե:
Պատրաստի սուրճը լցնում ենք բաժակների մեջ և վայելում:
- Սովորաբար էսպրեսոյի համար օգտագործում են հատուկ փոքրիկ բաժակներ, քանի որ էսպրեսոն բավականին թունդ սուրճ է համարվում և խորհուրդ չի տրվում այն խմել մեծ քանակությամբ:
Ի դեպ, ավելի համարձակ սրճասերները կարող են սուրճի մեջ ավելացնել մի փոքր դարչին. այն հետաքրքիր համային երանգ է հաղորդում սուրճին:
Ինչպես նաև որպես հավելում էսպրեսո սուրճին կարելի է ավելացնել հարած սերուցք կամ կաթ 🙂
—–
Մի փոքր պատմություն:
«Էսպրեսսո» (Espresso) բառն իտալերենից թարգմանաբար նշանակում է սեղմված:
Այս սուրճի առաջացման պատմությունը սկսվել է դեռ 1901 թվականին, երբ իտալացի ինժեներ Լուիջի Բեցերան պատենտավորեց իր ստեղծած առաջին էսպրեսսոյի մեքենան:
Այդ քայլին նրան դրդեց այն փաստը, որ աշխատողները շատ ժամանակ էին ծախսում ընդմիջման վրա, իսկ ժամանակի մեծ մասը պետք էր սուրճ պատրաստելու համար: Մեքենան իսկապես որ, կրճատեց սուրճի պատրաստման ճամանակահատվածը, քանի որ վերջինիս աշխատանքի սկզբունքն այսպիսին էր. տաք գոլորշին, անցնելով աղացած սուրճի միջով, հագենում է սուրճի մասնիկներով, և արդյունքում հաշված րոպեներում ստացվում է բավականին խիտ սուրճ, որն իր բույրով խենթացնում է մարդկանց:
Որոշ ժամանակ անց պատենտը ձեռք բերեց գործարար Դեզիդերիո Պավոնին, ով իր հերթին սկսեց փորձարկումներ կատարել ջրի ջերմաստիճանի և ճնշման հետ: Սրա արդյունքում սահմանվեցին էսպրեսսո սուրճի պատրաստման ստանդարտները, որոնք արդիական են մինչ այսօր.
- ջերմաստիճան՝ 87-91 C,
- Ճնշում՝ 8-9 Բար:
Պավոնին սկսեց սրճեփ մեքենայի մասսայական արտադրությունը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում Իտալիայի սրճարանների մեծ մասում հայտնվեցին «Պավոնի» բրենդի մեքենաները:
Իսկ 1947 թ-ին միլանցի բարմեն Աչիլլե Գաջիան, փոփոխություններ մտցնելով էսպրեսսոյի պատրաստման տեխնոլոգիայի մեջ, ստեղծեց ավտոմատ սրճեփ մեքենաները:
Նրա մեթոդը մինչ այժմ էլ լայնորեն կիրառվում է էսպրեսսոյի մեքենաների արտադրությունում, իսկ սրճեփ մեքենաները գնալով ավելի հաճախ են հայտնվում մարդկանց բնակարաններում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
inz shat e dur galis ays kayq@
Բարև Ձեզ Սաթենիկ ջան, անչափ շնորհակալ ենք 🙂
isk jur@ erb enq lcnum?
Թույլ կրակի վրա փոքր-ինչ տաքացրեք աղացած սուրճը, շաքարավազը, աղը և խառնեք, այնուհետև հանեք կրակի վրայից:
Առանձին կաթսայի մեջ լավ տաքացրեք ջուրը՝ չհասցնելով այն եռման վիճակի և լցրեք սրճեփի մեջ, որտեղ գտնվում են տաքացած սուրճը և շաքարավազը 🙂
isk qani ropeyenq toxnum surj@ ev ax kraki vra?
?
isk qani ropeyenq toxnum surj@ ev ax kraki vra
Բարև Ձեզ: Հասցնում ենք եռման վիճակի, ապա հանում կրակի վրայից 🙂
Sa hastat espresso e?
Սա էսպրեսո սուրճի պատրաստման տարբերակներից մեկն է։ ։)