- Prep Time: 45-50 minutes
- Cook Time: 20-25 minutes
Խնձորով եվ ընկույզով պիրոգ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր ցորենի - 375 գր
- շաքարավազ - 300 գր
- թթվասեր - 450 գր
- ձու - 4 հատ
- կարագ - 225 գր
- վանիլինի էսենցիա - 2 թ/գ
- փխրեցուցիչ - 2 ճ/գ
- սոդա - 1 թ/գ
- Շտրեյզելի համար՝
- ընկույզ - 125 գր
- շաքարավազ շագանակագույն - 50 գր
- ալյուր ցորենի - 100 գր
- կարագ - 60 գր
- Լցոնի համար՝
- խնձոր - 3 հատ
- շաքարավազ - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շտրեյզելը: Ալյուրը տրորում ենք կարագի հետ և խառնում դարչնագույն շաքարավազին ու ընկույզին:
- Խնձորը մաքրում ենք կեղևից, հեռացնում միջուկը և մանր կտորների բաժանում: Լցնում ենք խորը ամանի մեջ ու խառնում 30գր շաքարի հետ: Մի կողմ ենք դնում:
- Պատրաստում ենք խմորը: Փափկած կարագը հարում ենք շաքարի հետ, ավելացնում թթվասերը, ձուն, սոդան, փխրեցուցիչը, վանիլային էսենցիան և ալյուրը: Խառնում ենք համասեռ խմորը:
- Կարագը լավ քսում ենք 35x24 սմ ձևամանին, խմորը լցնում նրա մեջ: Վերևից շարում ենք խնձորը:
- Վրան լցնում ենք շտրայզելը:
- Ֆորման դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում և թխում 45-50 րոպե` մինչև պիրոգը պոկվի ֆորմայի պատերից:
- Սառեցնում ենք ֆորմայով, հանում ու ամբողջությամբ սառեցնում ենք` արդեն առանց ֆորմայի:
Արագ, համեղ և պարզ: Ստացվում է բավականին մեծ չափաբաժին: դարչնագույն շաքարը կարելի է փոխարինել սպիտակով, բայց դարչնագույնով ավելի բուրավետ է ստացվում: Համոզված ենք՝ համեղ կստացվի: Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: