![Արագ աղցան միմոզա](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/09/Արագ-աղցան-միմոզա.jpg)
![Արագ Աղցան Միմոզա](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/09/Glavnoe-foto-13-1-50x50.jpg)
- Yield: անմիջապես
- Cook Time: 35 minutes
Արագ Աղցան Միմոզա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք անհրաժեշտ բաղադրիչները:
- Ձուն խաշում ենք այնքան, մինչև լավ պնդանա: Սպիտակուցն առանձնացնում ենք դեղնուցից: Սպիտակուցը քերում ենք խոշոր ատամնավոր քերիչով:
- Դեղնուցը քերում ենք մանր ատամնավոր քերիչով կամ պարզապես տրորում:
- Պանիրը (պինդ տեսակի) քերում ենք խոշոր ատամնավոր քերիչով:
Վրան խոշոր ատամնավոր քերիչով քերում ենք կարագը:
- Սոխը կտրտում ենք ոչ մեծ խորանարդիկներով:
- Պահածոն թեթևակի տրորում ենք պատառաքաղով:
- Աղցանը շարում ենք շերտերով՝ սպիտակուցներ, պանիր, մայոնեզ, ձուկ, սոխ, կարագ, մայոնեզ: Վրայից լցնում ենք դեղնուցը, զարդարում կանաչիով:
- Աղցանը պատրաստ է: Կարող ենք մատուցել:
Աղցանը բազմազան կդարձնի ձեր ճաշացանկն ու արժանի հյուրասիրություն կապահովի:
Չափաբաժինը՝ 6 հոգու:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ։ Ներեցեք դուք գիտեք հունական պիներլի պատրաստելու եղանակը?
Բարև Ձեզ, սիրելի Աննա։ Կայքում չունենք այդ բաղադրատոմսը, բայց շուտով կտեղադրենք։ ։)
Շնորհակալություն։)