- Yield: 2 օր անց
- Cook Time: 30 minutes
Կորեական աղցան՝ վարունգով
Բաղադրիչներ
- վարունգ - 1 կգ
- սոյայի սոուս - 2 ճ/գ
- բուսայուղ - 2 ճ/գ
- քացախ - 1 ճ/գ
- սխտոր - 3 ատամիկ
- քունջութ - 1 ճ/գ
- աղացած սև պղպեղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Վարունգը լավ լվանում ենք ու կեղևահանում: Կտրտում ենք ձողիկաձև, աղ անում ու խառնում: Թողնում ենք 20 րոպե մնա և հյութը հավաքվի:
- Վարունգի հյութը թափում ենք, ավելացնում քացախ, սոյայի սոուս և պղպեղ:
- Ձեթը տաքացնում ենք, լցնում քունջութը և մի քանի րոպե տապակում:
- Վարունգին ավելացնում ենք ձեթն ու քունջութը և ճզմած սխտորը: լավ խառնում ենք ու 2 օր պահում սառնարանում:
- Վարունգով կորեական աղցանը պատրաստ է: Բարի ախորժակ:
Համեղ ու օգտակոր կորեական աղցան՝ վարունգով: Պատրաստոեք այն Ձեր հյուրերի համար, և հաճելիորեն զարմացրեք նրանց:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: