- Yield: անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 40 minutes
Մսային բաց պիրոգ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարտոֆիլ - 1 մեծ կամ 2 միջին (200 գր)
- ալյուր - 1 բաժակ
- ձու - 1 հատ
- կարագ - 50 գր
- աղ - ըստ ճաշակի
- Լցոնի համար՝
- մսի խճողակ - 400 գր
- սոխ - 1 գլուխ
- կաղամբ (ծաղկակաղամբ) - 150-200 գր
- ձու - 2 հատ
- թթվասեր - 3 ճ/գ
- լոլիկ - 2 հատ
- պանիր - պիրոգի վերնամասին ցանելու համար
- աղ - ըստ ճաշակի
- բուսայուղ - լցոնի բաղադրիչները տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ենք կարտոֆիլն ու եփում: Մինչ կարտոֆիլը եփվում է, պատրաստում ենք լցոնը: Մանրացնում ենք ծաղկակաղամբը:
- 5 րոպե տապակում ենք, ավելացնում մի քիչ ջուր ու կափարիչով ծածկելով՝ պահում ևս 5 րոպե: Լցնում ենք ափսեի մեջ:
- Մանրացնում ենք սոխը:
- Տապակում ենք խճողակի հետ:
- Միավորում ենք միսը, սոխն ու կաղամբը: Խառնում ենք:
- Կարտոֆիլն այդ ընթացքում կհասցնի եփվել: Քամում ենք, ճզմում: Կարտոֆիլին ավելացնում ենք կարագն ու ձուն և խառնում:
- Աստիճանաբար կարտոֆիլի խյուսին ենք ավելացնում ալյուրն ու խմոր ձևավորում:
- Հետզհետե ստացվելու է այսպիսի փափուկ, առաձգական, գոլ կարտոֆիլե գունդ:
- Եթե խմորը ջրիկ է, էլի ենք ալյուր ավելացնում: Խմորը բացում ենք թխելու ձևամանի չափով և զգուշորեն տեղափոխում կարագապատ ձևամանի մեջ:
- Եթե լցոնը չենք հասցրել նախապես պատրաստել, կարող ենք խմորը հենց ձևամանի մեջ դնել սառնարան: Լցոնը լցնում ենք խմորի վրա, հարթեցնում՝ մի քիչ սեղմելով:
- Քանի որ լցոնը բավականին ցրված է ստացվում, կապակցիչ ենք ստեղծում: Դրա համար երկու ձուն խառնում ենք թթվասերի հետ:
- Այդ խառնուրդը լցնում ենք լցոնի վրա: Վրայից դնում ենք մանր կտրտած լոլիկը:
- Լցնում ենք քերած պանիրը:
- Պիրոգը դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 40 րոպե: Հանում ենք:
- Մասերի ենք բաժանում ու մատուցում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez, cheik asi kartofil@ fransiakan dzevov baxadratoms@. Naxapes shnorhakalutyun.
Սիրելի Գայանե, ներողություն ենք խնդրում Ձեր մեկնաբանությունն ուշացումով նկատելու համար։ Ֆրանսիական ձևով կարտոֆիլի բաղադրատոմսին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC-%D6%86%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B1%D6%87%D5%B8%D5%BE/
Shattt lav stacvec, chishta es aranc caxkekaxambi em arel, bayc ham@ chi tujell. Shnorhakal em baxadratomai hamar 🙂
Սիրելի Սոնա, շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել։ Մենք էլ շնորհակալ ենք մեր բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)
Ես ամեն օր ձեր կայքից եմ օգտվում, արդեն մեկ տարի, ամուսնանալու օրվանից։ Շնորհակալություն!!!