- Yield: անմիջապես
- Cook Time: 30 minutes
Էնչիլադա հավով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 300 գր
- պղպեղ բուլղարական - 100 գր
- պանիր - 100 գր
- սոխ - 1 գլուխ
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- սխտոր - 2 ատամիկ
- ցորենի կամ եգիպտացորենի բլիթներ տորտիլյա - 10 հատ
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք բաղադրիչները:
- Պատրաստում ենք լցոնը: Տապակում մի քիչ բուսայուղ ենք լցնում ու 30 վայրկյան տապակում ճզմած սխտորը: Սոխը կեղևահանում ենք ու մանր կտրտում, ավելացնում ենք սխտորին ու տապակում՝ մինչև թափանցիկ դառնա:
- Ավելացնում ենք խորանարդաձև կտրտած բուլղարական պղպեղը: Հավի փափկամիսը կտրտում ենք մանր խորանարդիկների ձևով ու ավելացնում բանջարեղենին: 5-7 րոպե տապակում ենք լցոնը:
- Բլիթի վրա 1 ճաշի գդալ լցոն ենք դնում ու մի քիչ պանիր քերում վրան:
- Նույն կերպ պատրաստում ենք մյուս բլիթները: Փաթաթված բլիթները միմյանց կիպ դնում ենք թխելու ձևամանի մեջ՝ կարի մասը ներքևում:
- Լոլիկի մածուկը լուծում ենք 1 բաժակ գոլ ջրում ու լցնում բլիթների վրա:
- Վրան քերած պանիր ենք լցնում:
- 10-13 րոպեով դնում ենք նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ՝ մինչև ոսկեգույն երանգ հայտնվի և պանիրը հալվի: Մատուցում ենք տաք վիճակում՝ բաժանելով չափաբաժիների:
- Բարի ախորժակ:
Մեքսիկական հարուստ խոհանոցի համեղ բաղադրատոմս՝ էնչիլադա: Պատրաստում ենք:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq ed tortilyaner@ vonc en patrastum
Սիրելի Ռուզաննա, տորտիլյաների պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%BF%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1/
Hamex er ??????
Սիրելի Արփի, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)