- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
- Serving: իտալական պիցցա, պիցցա
Արագ պիցցա թավայի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք ձվերը, թթվասերը, մայոնեզն ու ալյուրը:
- Ստանում ենք հեղուկ խմոր: Աղ ու պղպեղ ենք անում:
- Պատրաստում ենք լցնոնը: Երշիկը կտրտում ենք մանր խորանարդիկների ձևով:
- Լոլիկը կտրտում ենք ոչ մեծ կտորներով:
- Շամպինիոնը կտրտում ենք ոչ մեծ կտորներով:
- Պանիրը (պինդ տեսակի) քերում ենք մեծ ատամնավոր քերիչով:
- Խմորը դնում ենք տաքացրած թավայի մեջ, շարում ենք վրան շամպինյոնն ու երշիկը:
- Հետո շարում ենք լոլիկը, աղ ու պղպեղ ենք անում, վրայից լցնում քերած պանիրը: Փակում ենք կափարիչով ու պատրաստում միջին թեժության կրակի վրա մոտ 10 րոպե:
- Պիցցան պատրաստ է: Բարի ախորժակ:
Պիցցան տարեցտարի էլ ավելի լայն տարածում է գտնում, ինչը զարմանալի չէ: Դրա գաղտնիքը պիցցայի պատրաստման պարզությունն է, սննդարարությունն ու տարբեր մթերքներ օգտագործելու հնարավորությունը: Չափաբաժինը՝ 4 հոգու համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hamex stacvec.
Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր կողմից առաջարկվող բաղադրատոմսերից։ ։)