Պիրոգ «Բասբուսա»
Բաղադրիչներ
- սպիտակաձավար - 1.5 բաժակ
- կոկոսի քերուկ - 1 բաժակ
- ալյուր - 0.5 բաժակ
- կարագ - 100 գր
- կաթ - 0.5 բաժակ
- շաքարավազ - 1.5 բաժակ
- ջուր - 0.5 բաժակ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները` ալյուրը, սպիտակաձավարն ու 1 բաժակ շաքարավազը (0,5 բաժակ շաքարավազը թողնում ենք անուշահյութ պատրաստելու համար):
- Ավելացնում ենք փափկած կարագն ու կաթը:
- Զանգվածը կամաց խառնում ենք, որպեսզի ստացվի պլաստիլինի նմանվող պինդ խմոր:
- Զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու եփում 30-35 րոպե 180 աստիճան ջերմությամբ, մինչև ոսկեգույն դառնա:
- Մինչ պիրոգը պատրաստ կլինի, պատրաստում ենք անուշահյութը: Դրա համար խառնում ենք ջուրը, շաքարավազն ու կիտրոնի հյութը: Անուշահյութը եփել 7-10 րոպե: Պիրոգը հանել ջեռոցից և ձևամանի մեջ փախլավաձև կտրտել, վրան լցնել անուշահյութը: Խմորը ծածկել սրբիչով ու թողնել այնքան, մինչև անուշահյութը ներծծվի:
Գեղեցիկ անվանումով թեթև ու համեղ պիրոգ, որը կգոհացնի բոլորին: Մատուցելիս պիրոգի վրա կարող ենք լցնել կոկոսի փաթիլներ և ձևավորել նուշով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: