Շաքարաչիր՝ ձմերուկի կեղևից
Բաղադրիչներ
- ձմերուկի կեղև - 1 կգ
- լայմ - 2 հատ
- շաքարավազ - 1,2 կգ
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ենք ձմերուկի կեղևը, միջուկը: Կեղևը պետք է կշռի 1 կգ:
- Կեղևը խորանարդաձև կտրտում ենք:
- Ձմերուկի կեղևը լցնում ենք կաթսայի մեջ ու ծածկում ջրով:
- Շաքարահյութը պատրաստելու համար շաքարավազին ավելացնում ենք 700 մլ ջուր և եփում մի քանի րոպե:
- Ձմերուկի խորանարդիկները լցնում ենք շաքարահյութի մեջ ու ավելացնում լայմի կեղև: Զանգվածը խառնում ու եփում ենք, որից հետո սառեցնում սենյակային ջերմաստիճանի տակ:
- Եռացնելու և սառեցնելու գործողությունը կրկնում ենք 7-9 անգամ և ընթացքում ավելացնում լայմի հյութ:
- Շաքարաչիրը լցնում ենք ձևամանի մեջ և չորացնում, որից հետո 40 րոպե թողնում ենք 50-60 աստիճան տաքացրած ջեռոցում:
Շաքարաչիրը պատրաստ է:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: