Եգիպտացորենով ու բրնձով ապուր
Բաղադրիչներ
- ջուր - 2 լ
- կարտոֆիլ - 350 գր
- բրինձ - 80 գր
- եգիպտացորեն - 1 տուփ
- հավի փափկամիս - 250 գր
- կանաչի - մի քանի ճյուղ
- աղ - 1/2 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը կտրտում ենք խորանարդաձև:
- Կաթսայի մեջ ջուր լցնել ու հասցնել եռման աստիճանի: Խորանարդաձև կտրտած հավի կտորները լցնում ենք ջրի մեջ ու եփում 15 րոպե:Հավի արգանակը եփել ցածր կրակի վրա: Բրինձը եփում ենք առանձին կաթսայի մեջ մոտ 20 րոպե:
- Մաքրում ենք կարտոֆիլը, կտրտում խորանարդաձև և լցնում ենք արգանակով լի կաթսայի մեջ: Եփում ենք, ապա համեմում աղով:
- Բրինձը լցնում ենք քամիչի մեջ:
- Կաթսայի մեջ ենք լցնում բրինձն ու եգիպտացորենը: Շարունակում ենք եփել և անհրաժեշտության դեպքում համեմում ենք աղով, ապա ավելացնում կանաչին:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: