Պանրով ու խոզապուխտով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն հարում ենք առանց հարիչի, վրան լցնում ենք փխրեցուցիչը, աղը, կեֆիրը և շարունակում խառնել:
- Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
- Պանիրն անցկացնում ենք քերիչով:
- Խոզապուխտը խորանարդաձև կտրտում ենք:
- Պանիրը, կանաչին, խոզապուխտը լցնում ենք ստացված զանգվածի մեջ:
- Ստացված զանգվածը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ ու 40 րոպե եփում ջեռոցում միջին ջերմությամբ:
Պանրով ու խոզապուխտով պիրոգը պատրաստ է: Բարի վայելում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq inch chapsi lini dzevaman?
Սիրելի Թենի, կարող եք օգտագործել 20 սմ տրամագծով ձևաման: 🙂