Կաթնաշոռով խխունջներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը բաժանում ենք 4 մասի, մի մասը դնում ենք մի կողմ, իսկ մնացածը լցնում տարայի մեջ՝ ավելացնելով 1-2 ճ/գ շաքարավազ:
- Կաթնաշոռն ու դեղնուցները տրորում ենք այնքան, մինչև վերածվի միասեռ զանգվածի:
- Կաթնաշոռային զանգվածին ավելացնում ենք ալյուրը ( հնարավոր է ՝ ավելի շատ ալյուր անհրաժեշտ լինի՝ կախված կաթնաշոռի յուղայնությունից): Ստացված խմորը մեծ գնդի ենք վերածում և թողնում սառնարանում մոտ 1,5 ժամ:
- Խմորը դուրս ենք բերում սառնարանից, վրան ալյուր ենք շաղ տալիս, ապա փորձում ենք ստանալ մոտ 3-5 մմ հաստությամբ խմորաշերտ: Եթե կաթնաշոռը պինդ է, ապա առանձին տարայի մեջ կաթնաշոռին ավելացնում ենք 1 գդալ թթվասեր, կաթ կամ ջուր: Լավ խառնելուց հետո քսում ենք խմորաշերտի մի հատվածի վրա:
- Խմորաշերտը վերածում ենք ռուլետի:
- Ռուլետը բաժանում ենք մասերի, տեղադրում փայլաթիթեղապատ ձևամանի մեջ՝ պահպանելով 2-3 սմ հեռավորություն:
- Թխում ենք 20-25 րոպե նախօրոք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մեր խխունջները պատրաստ են:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Xndrumem aseq shaqaravaz@ avelacnem mijuki mej?
Սիրելի Սիլվա, միջուկի մեջ ավելացնում ենք մնացած շաքարավազը, այսինքն՝ 1-2 ճ/գ: 🙂
Shnorhakalutyun xorhurdi hamar
Shnorhakalutyun xorhurdi hamar?
Միշտ պատրաստ ենք օգտակար լինել: 🙂