Սնկով ապուր
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500 գր
- կարագ - 22 գր
- նեխուր - 1 ցողուն
- սոխ - 1 գլուխ
- սոուս վելյուտե - 1 լ
- սերուցք (33% և ավելի յուղայնությամբ) - 175 մլ
- արգանակ - 500 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու նեխուրը կտրտում ենք:
- Տապակում ենք կարագով այնքան, մինչև սոխը թափանցիկ դառնա:
- Ավելացնում ենք սունկն ու շարունակում տապակել:
- Վերցնում ենք մի քանի սունկ ապուրի ձևավորման համար:
- Մնացած սունկը լցնում ենք կաթսայի մեջ և ծածկում սոուսով (կարագ+ալյուր+հավի արգանակ): Եփում ենք թույլ կրակի վրա 15 րոպե:
- Այնուհետև ապուրը լցնում ենք բլենդերի մեջ ու հարում:
- Ապուրը անցկացնում ենք քամիչով ու նորից լցնում կաթսայի մեջ, որից հետո կրկին դնում ենք կրակի վրա ու ավելացնում արգանակը:
- Արգանակի չափը պայմանավորված է ձեր ցանկությամբ: Եփում ենք ապուրը՝ հասցնելով եռման աստիճանի, ապա անջատում ենք կրակը և ավելացնում տաք սերուցքը:
- Ապուրը պատրաստ է: Կարող եք այն ձևավորել սնկի կտորներով ու մատուցել:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
?