Կոնֆետով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- ալյուր - 360 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գ
- սոդա - 3/4 թ/գ
- աղ - 1/2 թ/գ
- կարագ - 115 գր
- կաթնաշոռային պանիր - 115 գր
- շաքարավազ - 200 գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- շոկոլադ - 50 գր
- կոնֆետ M&M’S - 150-300 գր
Քայլերի հաջորդականություն
- Տարայի մեջ խառնում ենք ալյուրը, օսլան, սոդան, աղը և վանիլինը:
- Մեկ ուրիշ տարայի մեջ հարում ենք փափկած կարագը, պանիրն ու շաքարավազը:
- Ավելացնում ենք ձուն, դեղնուցը և լավ խառնում ենք:
- Ստացված երկու զանգվածները խառնում ենք միմյանց:
- Շոկոլադը բաժանում ենք մանր կտորների և մյուս կոնֆետների հետ լցնում ենք խմորի մեջ ու խառնում:
- Խմորից ստանում ենք գունդ, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 4 ժամ թողնում սառնարանում:
- Խմորը հանում ենք սառնարանից, պատրասում ենք գնդիկներ ու դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ՝ մեծ հեռավորությամբ, քանի որ եփվելու ընթացքում թխվաքաբլիթները մեծանում են:
- Թխվածքաբլիթները թխում ենք 12-13 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Ջեռոցից հանելուց հետո թխվածքաբլիթները ևս 10 րոպե թողնում ենք ձևամանի մեջ, ապա՝ մատուցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: